Բյուջեի 30%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ
2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրի բյուջեի 30%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ: Բացարձակ արտահայտությամբ՝ սոցիալական ոլորտում կատարված պետական ծախսերը կազմել են շուրջ 307 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 14%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ պետբյուջեի ծախսային կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ապահովել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները՝ 18.7% և պաշտպանության ոլորտը՝ 16.3%:
Կրթության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի 9.6%-ը, իսկ հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտներին ուղղված ծախսերի մասնաբաժինը կազմել է 8.6%:
Առողջապահության ոլորտ է ուղղվել բյուջեի 6.0%-ը, տնտեսական գործունեությանն ուղղվել է ծախսերի 4.3%-ը:
Նշենք, որ հաշվետու ամիսներին պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ցուցանիշը կազմել է 1012,0 մլրդ ՀՀ դրամ: