Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
App Armenia հավելվածը App Store-ում ներբեռնումների թվով առաջին տեղում է
22/01/2015 12:20
Կիսվել

App Armenia հավելվածը App Store-ում ներբեռնումների թվով առաջին տեղում է

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է:    

App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810  ռինգտոն և ձայնային ծանուցումների 410 ֆայլ:    

«Այժմ արդեն իսկ կարելի է փաստել, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ մեր նախագիծը հաջողված է: Ընդամենը մեկ ամսում ներբեռնումների ռեկորդային թիվը և հավելվածն օգտագործողների դրական արձագանքը լավագույն պարգևատրումն են մեր աշխատանքի համար, և մենք երջանիկ ենք, որ նոր ծրագրի շնորհիվ կարողացանք հավելվածն օգտագործողների կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Ուրախալի է, որ App Armenia-ն լավ մեկնարկ ունեցավ: Համակարգի միջոցով բազմաթիվ հայկական հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հարյուրի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը: 

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասնելի է  Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։  App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11