Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.5 տոկոս
22/01/2015 11:39
Կիսվել

ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.5 տոկոս

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2015 թ. hունվարի 21-ի արտահերթ նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.00 տոկոսային կետով՝ սահմանելով 9.50%:

2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ:

Մյուս կողմից, չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թ-ի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝  տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ առկա բարձր տոկոսադրույքները, որոնք ձևավորվել են ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, մասամբ ներառում են նաև համաշխարհային տոկոսադրույքների և զարգացող երկրների ռիսկի հավելավճարի երկարաժամկետ աճի միտումը: Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով Խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17%: Արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը:

Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59