
Ռուսական նավթագազային ընկերությունները կդիմանան նավթի ցածր գների պայմաններում. Fitch
Ռուսական նավթագազային ընկերությունները կդիմանան նավթի ցածր գների պայմաններում: Այդ մասին են վկայում Fitch միջազգային վարկանիշային գործակալության` ՌԴ նավթագազային ընկերությունների շրջանում անցկացրած սթրես փորձարկման արդյունքները:
Fitch-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նավթի ցածր գները ուղղակիորեն չեն կարող ազդել ՌԴ նավթագազային ընկերությունների վարկանիշների վրա, քանի որ դրանց ֆունդամենտալ ցուցանիշներն իրենց ֆինանսական ճկունության շնորհիվ պահպանվում են կայուն մակարդակում:
Fitch-ի սթրես փորձարկումները ենթադրում են, որ առաջիկայում նավթային գնանշումները չեն բարձրանա, իսկ նավթի միջին գինը 2015-2017թթ. կտատանվի մեկ բարելի դիմաց 55 դոլար մակարդակում: