ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13.3%-ՈՎ
Ինչպես նշում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները` Ադրբեջանում արտաքին առևտրային շրջանառության ծավալներն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 13.3%-ով և կազմել 2.148 մլրդ դոլար: Այդ նույն ժամանակահատվածում արտահանման ծավալները աճել են 24.6%-ով և կազմել 1.492 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 1%-ով և կազմել 966 մլն դոլար: Այսպիսով զուտ արտահանման ծավալը կազմել է 556 մլն դոլար, ինչը կարևոր նշանակություն ունի ազգային արժույթի և արտարժույթային պահուստների կայունության պահպանման գործում: