Պաշտոնական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը
03/02/2015 11:32
Կիսվել

Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը

Փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության օրհներգով ազդարարվել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի բացումը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայ հերոսների հիշատակը:

Իր խոսքում ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը մեկնարկում է մեր հասարակության համար ցավալի իրադարձությունների համապատկերում: Դժվար է բառեր գտնել գնահատական տալու ոճրագործությանը, որը տեղի է ունեցել Գյումրիում հունվարի 12-ին: Հասկանալով բոլորի զգացմունքները, կիսելով առկա մտահոգությունները, միաժամանակ վստահելով մեր ժողովրդի սթափ մտածողությանն ու սառը դատողությանը՝ ցանկանում եմ անձամբ իմ և ձեր աջակցությամբ, նաև խորհրդարանի անունից ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ մեր իրավասություների շրջանակներում մինչև վերջ հետևողական ենք լինելու հանցագործության բացահայտմանը: Համոզված եմ, որ հանցագործությունն ամբողջովին կբացահայտվի և մեղավորները խստորեն կպատժվեն:

Հարգելի գործընկերներ, այս օրերին առանձնակի է դիվերսիոն գործողությունների հաճախականությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծի տարբեր հատվածներում: Ի պատիվ մեր բանակի պետք է փաստենք, որ Հայկական բանակը շարունակում է հաղթանակների ավանդույթը՝ հակառակորդին ոչ միայն հակահարված տալով, այլև կանխարգելիչ գործողություններ իրականացնելու միջոցով: Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելիս հերոսի մահով զոհվել են զինվորական պարտքը կատարող և բոլորիս անվտանգությունը սեփական կյանքով պաշտպանած Հայկական բանակի սպաներն ու զինվորները»:

Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստում Ազգային ժողովը հաստատել է նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին» ՀՀ ԱԺ որոշումը և «Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»:

Նստաշրջանի առաջին նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձևավորվում է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է վերահաստատել նախկին նստաշրջանում գործող կարգը, ըստ որի՝ հանձնաժողովը կազմված է 13 անդամից՝ ՀՀԿ-ից՝ 7, ԲՀԿ-ից? 2, իսկ մյուս 4 խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք հրաժարվում են հանձնաժողովի կազմում անդամներ ներկայացնելուց: Առաջարկը, որին դեմ էին ԱԺ 5 խմբակցությունները, չի ընդունվել:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի՝ նախկին կարգը փոխելու առաջարկը ևս չի ընդունվել: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանը հարցին կանդրադառնա հաջորդ օրվա նիստում:

ԱԺ պատգամավորներն անդրադարձել են նաև ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմավորմանը: Գալուստ Սահակյանը խմբակցություններին առաջարկել է ներկայացնել թեկնածուներ՝ Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվելու համար:

Նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ

Այնուհետև խորհրդարանը շարունակել է նախորդ նստաշրջանում ընդհատված հարցի` ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: Նշենք, որ Հայաստանում ներդրվել է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգը, ինչը, բազմաթիվ այլ փոփոխություններից զատ, ենթադրում է նաև բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության ներկայացում օրենսդիր մարմնին:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն: Նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը, այդ թվում՝ ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնելու է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հարակից զեկույցում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը ևս կարևորել է աշխատանքային խմբի ստեղծումը և նշել, որ հիմնական նպատակն է պատգամավորներին, խմբակցություններին տրամադրել անհրաժեշտ վերլուծական տեղեկատվություն:

Հարակից զեկույցում ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ փաթեթը մի քանի անգամ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Նրա խոսքով՝ կառավարության բազմաթիվ առաջարկներ արտացոլված են փաթեթում:

ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը և Մհեր Շահգելդյանը իրենց ելույթներում կարևորել են բյուջետային գրասենյակի ստեղծումը և նշել, որ դրա ձևավորումը ժամանակի պահանջ է: Նրանք անդրադարձել են նաև ծրագրային բյուջետավորման բարեփոխումների գործընթացին, փորձագետների աշխատանքային խմբի գործունեությանը, ԱԺ հանձնաժողովների հետ նրանց համագործակցությանը և այլ հարցերի:

Առաջարկվում է մինչև հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը: Պարոն Միրումյանն առաջարկել է խորհրդարանին այդ ժամանակահատվածում կառավարության հետ համատեղ աշխատել օրենսդրական փոփոխությունների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, քննարկել բոլոր առաջարկները:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում տնտեսվարողներին աջակցելն է և ընդգծել, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29