2014թ. «Աերոֆլոտ»-ը կրկնապատկել է պարգևատրման ծավալները
2014թ. ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունն աշխատողներին պարգևատրման համար ծախսել է 1.5 մլրդ ռուբլի: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է (2013թ.՝ 0.724 մլրդ ռուբլի): Այս մասին նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում:
2014 ֆինանսական տարում «Աերոֆլոտի» եկամուտն ավելացել է 16.5%-ով և կազմել է 240.3 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթն ավելացել է 18.5%-ով և կազմել է 13.15 մլրդ ռուբլի: Ընկերությունից նշում են նաև, որ ընկերության տնօրենների խորհրդի անդամների պարգևատրման համար հատկացվել է ավելի քան 65 մլն ռուբլի: