Siemens-ը 7.800 հազար աշխատատեղ կկրճատի
Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական կոնգլոմերատը համարող Siemens ընկերությունը մտադիր է ողջ աշխարհում կրճատել 7,8 հազար աշխատակցի: Ընդ որում` Գերմանիայում առանց աշխատանքի կմնա 3,3 հազար մարդ:
Կրճատումները կիրականացվեն վերակառուցման ծրագրի շրջանակում, ինչի մասին հայտարարվել էր դեռևս 2014թ. մայիսին: Արդյունքում` գերմանական ընկերությունը կկարողանա տնտեսել մոտ 1 մլրդ եվրո: Այդ միջոցները կնպատակաուղղվեն ինովացիաներին, արտադրական նախաձեռնություններին և աճի տեմպերի բարձրացմանը:
Նշենք, որ հունվարի վերջին Siemens-ը հրապարակել էր 2014թ.չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն` հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության զուտ շահույթի ծավալը նվազել է 25%-ով և գրանցել 1,08 մլրդ եվրո: Հիմնական պատճառն, ըստ ընկերության, աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածությունն է: Միևնույն ժամանակ` եվրոյի փոխարժեքի թուլացման ֆոնին Siemens-ի եկամուտները նախորդ եռամսյակում ավելացել են ` 5%-ով` մինչև 17,415 մլրդ եվրո: