Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կշարունակի աջակցել Հայաստանին
10/02/2015 10:27
Կիսվել

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կշարունակի աջակցել Հայաստանին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ-ի նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն և կայուն զարգացմանը:  

Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը ասաց. «Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱԶԲ-ն նախատեսել է մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ նպատակ ունենալով օժանդակել տրանսպորտի համակարգի բարելավմանը, աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգմանը և էներգետիկ անվտանգության հզորացմանը»:

Ենթակառուցվածքների զարգացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ մեկտեղ ԱԶԲ-ն գործունեության հիմնական ուղղվածությունը աստիճանաբար կբերի նաև այս ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավվածությունը խթանելուն, մասնավորապես փորձագիտական  ծառայություններ տրամադրելու ուղությամբ: Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունը և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների առկա օժանդակությունը, ԱԶԲ-ն մեծ ներգրավվածություն չի նախատեսի ֆինանսների, առողջապահության և կրթության ոլորտներում:  

Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն կշարունակի աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների իրագործմանը, նաև երկրորդային, մասնավորապես աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը: Երկրի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման նպատակով ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանը և հարևան Վրաստանը միմյանց կապող ճանապարհների զարգացմանը:   

ԱԶԲ կաջակցի աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների կայուն զարգացմանը` օգնելով տեղական կառավարման մարմիններին նախագծել համակարգված հատակագծեր և ֆինանսավորելով ենթակառուցվածքների արդիականացմանն անհրաժեշտ ներդրումները` ներառյալ ջրամատակարարման, քաղաքային ճանապարհների և կոշտ թափոնների կառավարման ոլորտները: 

Հայաստանի էլեկտրաէներգիայի մաշված ենթակառուցվածքը և մեծ կախվածությունը ներկրվող հանածո վառելիքից    թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը: ԱԶԲ-ն կօժանդակի այս խնդրի լուծմանը` աջակցելով երկրի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացմանը և էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը:      

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6