
ԵՄ-ը 21 մլրդ եվրո է կորցրել հակառուսական պատժամիջոցների արդյունքում
Ռուսաստանի դեմ կիրառած տնտեսական պատժամիջոցների արդյունքում Եվրամիությունը կորցրել է շուրջ 21 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն:
«Պատժամիջոցները մեզ վրա թանկ են նստել. ԵՄ-ը ներկայի դրությամբ կորցրել է 21 մլրդ եվրո: Իսպանիայում մենք մեծապես տուժել ենք գյուղատնտեսության և զբոսաշրջության մասով»,-ասել է նա: Եվրահանձնաժողովը հրաժարվել է Իսպանիայի վարչապետի հայտարարությունը մեկնաբանելուց:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները որակել էր անարդյունավետ, սակայն խոստովանել, որ դրանք վնաս են պատճառում երկրին:
Լոնդոնյան King’s Policy Institute վերլուծական կենտրոնի տնօրեն Նիք Բաթլերի կարծիքով` Արևմուտքը սկսում է գիտակցել հակառուսական պատժամիջոցների ձախողումն ու դրանց հակաարտադրողականությունը: