ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/02/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 478.91 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.01 դրամով և կազմել 547.30 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.39 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.31 դրամով և կազմել 737.14 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 24.76 դրամով և կազմել 18823.21 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.00 դրամով և կազմել 260.06 դրամ: Պլատինի գինն աճել է 56.18 դրամով և կազմել 18538.36 դրամ: