Հունվարին Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան կազմել է 0.3%
2015թ. հունվարին Մեծ Բրիտանիայում տարեկան ինֆլյացիան կազմել է 0.3%: Ցուցանիշը դեկտեմբերի նկատմամբ նվազել է 0.2%-ով: Այս մասին հաղորդում է Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոն (Office for National Statistics, ONS):
Ամսվա կտրվածքով Մեծ Բրիտանիայում սպառողական ապրանքների գները նվազել են միջինը 0.9%-ով, մինչ դեռ դեկտեմբերին այս ցուցանիշն կազմել էր 0%:
Վերլուծաբանների կարծիքով 2015թ. Մեծ Բրիտանիայում տարեկան ինֆլյացիան կկազմի 0.3%: