Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Beeline-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնում
19/02/2015 17:30
Կիսվել

Beeline-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղերի երեխաները դասընթացներ կանցնեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կետրոնում

Beeline-ը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է  «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի երեխաներ կայցելեն Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կրթական ճկուն համակարգ ունեցող ոսումնական կենտրոնում երեխաները կայցելեն անիմացիայի, թվային մեդիայի, խաղերի և կայքերի ստեղծման վերաբերյալ դասընթացների:

«Beeline-ը շարունակում է իրագործել սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Ուրախ ենք, որ Beeline-ի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաները կունենան նոր և ակտուալ գիտելիքներ ստանալու ևս մեկ եզակի հնարավորություն, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Սահմանամերձ գյուղում բնակվող յուրաքանչյուր երեխա ծնված օրից սահմանապահ է: Մենք առավել քան պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապացուցենք, որ նրանց կողքին ենք: Մենք պարտավոր ենք այդ երեխաների համար ստեղծել ուսուցման և ժամանցի ավելի բարենպաստ պայմաններ` նրանց կյանքը դարձնելով ավելի երջանիկ», – նշեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

«Թումոն ողջունում և կարևորում է այն փաստը, որ կան կազմակերպություններ, որոնք դյուրացնում են պատանիների մասնակցությունը Թումոյի ուսումնական ծրագրին: Այսօր Թումոն ընդլայնվում է. արդեն երկու տարի է, ինչ մենք գործում ենք Դիլիջանում և շուտով կհասնենք Գյումրի ու Ստեփանակերտ: Մենք վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ Շիրակի և Արցախի բոլոր երիտասարդներին հասանելի կլինեն Թումոյի ծրագրերը», – նշեց   Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: 

Ծրագրի գործընկերն է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:  

Նշենք, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69