Այլ Լուրեր

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
19/02/2015 17:00
Կիսվել

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին

Փետրվարի 19-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում: Այն անցկացվեց Հայաստանի բուհերի աշխատակազմի համար փետրվարի 17-19-ը Երևանում կազմակերպվող եռօրյա ուսուցողական դասընթացների վերջին օրը: ԵՄ երեք փորձագետների մասնակցությամբ դասընթացի թեման էր ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների և կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ և ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեցիների կողմից և այլն, ինչպես նաև կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը: Դասընթացին մասնակցեց շուրջ 30 մասնագետ Երևանի 12 համալսարաններից:

Ծրագրի համընդհանուր նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողները, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը: «Այս ծրագիրը ևս մեկ քայլ է ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդելու համար: Այն աջակցում է Հայաստանում կրթական բարեփոխումներին, որոնք ընթանում են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում: Կրթության հարցերը միշտ դիտարկվել են որպես հանգուցային առաջնորդող խթաններ զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար: Սա ևս մեկ հնարավորություն է մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելու աշխատաշուկայի պահանջներին: Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին կրթական բարեփոխումների ճանապարհին և կիսել մեր փորձառությունը»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ ծրագրից ակնկալվող արդյունքներին. «Այս ծրագիրը հնարավորություն կտա սահուն կերպով ինտեգրվել եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները: Մենք ներգրավվել ենք բազմաթիվ հմուտ մասնագետների և՛ գերմանական, և՛ ֆիննական կողմից և փորձելու ենք գտնել նորագույն լուծումներ»:  

Առաջիկա ամիսներին վերոնշյալ խորագրով դասընթացներ կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում. նախատեսվում է բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ աշխատակազմերի՝ ուսումնառության վերջնարդյունքներով զբաղվող ավելի քան 90 ներկայացուցչի մասնակցություն:  Այս դասընթացները Բոլոնիայի սկզբունքներին համահունչ ՀՀ նոր օրենսդրության մշակման գործընթացի մի մասն են:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6