ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 19/02/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 479.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 545.95 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 740.35 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 66.36 դրամով և կազմել 18578.85 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.33 դրամով և կազմել 252.96 դրամ: Պլատինի գինը նվազել է 320.37 դրամով և կազմել 18055.07 դրամ: