Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին
24/02/2015 12:26
Կիսվել

Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել շախմատի Երևանի պատանեկան առաջնության հաղթողներին

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2015 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարի նպատակն է ի հայտ բերել չեմպիոնների և մրցանակակիրների։

Շնորհավորելով առաջնության մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց:

«Երևանում նմանատիպ միջոցառումների անցկացումն արդեն հաճելի ավանդույթ է դարձել, և համոզված եմ, որ այս մրցաշարն էլ ավելի ընդգրկուն կդառնա և ավելի մեծ թվով մասնակիցներ կունենա: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների շախմատային կրթությունը վստահել են Երևանի շախմատի դպրոցներին, որտեղ նրանք ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ: Նախորդ տարի խոստացել էի, որ այս մարզաձևի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ Երևանում շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել, և այժմ կարող եմ վստահաբար ասել, որ մեր այս քաղաքականությունն իսկապես հաջողվեց, ու այսօր մայրաքաղաքի 9 վարչական շրջաններում գործում են շախմատի անվճար դպրոցներ: Համոզված եմ նաև, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում առնվազն մեկ շախմատի դպրոց ունենալու` Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ իրականացվող ծրագիրն առաջիկա տարիներին ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանն իր հերթին, շնորհավորելով առաջնության մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում մարզաձևի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում դրսևորած հստակ ու նպատակային քայլերի համար:

«Իրականում Երևանի շախմատի ֆեդերացիան շատ մեծ աշխատանք է կատարում, և ընդամենը մեկուկես տարում այս մարզաձևի զարգացման մասով զգալի փոփոխություններ են գրանցվել Երևանում: Եվ այդ արագությունը, որ ունի հիմա Երևանի շախմատի ֆեդերացիան, ես պատկերացնում եմ, թե ապագայում ինչպիսի լավ ու կարևոր միջացառումներ են անցկացվելու Երևանում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի շախմատի ֆեդերացիային ու հատկապես ֆեդերացիայի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մեծ ներդրում ունի այս արագընթաց զարգացման գործում»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:

Շախմատի 2015 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ առաջնության հաղթողներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին: Առաջնությունը սպասարկող մրցավարներն էլ արժանացել են շնորհակալագրերի:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6