Պաշտոնական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր
24/02/2015 17:30
Կիսվել

Երևանի քաղաքապետարանում քննարկվել են ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է իսպանական «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսի և «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևի գլխավորած պատվիրակության հետ:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Ազվի գրուպ» ընկերության նախագահ Մանուել Կոնտրերաս Ռամոսը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման հարցում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել է, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

«Մեր ընկերությունը շուրջ 120 տարվա պատմություն ունի և այսօր ներկայացված է աշխարհի 14 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Մենք, պարոն քաղաքապետ, հետաքրքրված ենք նաև Երևանում գործունեություն ծավալելու հեռանկարով և պատրաստ ենք քննարկել կոնկրետ ծրագրեր»,- ընդգծել է Մանուել Կոնտրերաս Ռամոսը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերությունների քաղաքականությունը` «Finsudprom» միջազգային ընկերության նախագահ Իգոր Շեխելևն էլ նշել է, որ դրանց գործունեության ուղղություններն ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ աղբավայրի կառավարում, ճանապարհաշինություն, մետրոյի կառուցում և այլն:

«Մենք պատրաստակամ ենք երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում, և համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ ոչ ուշ ապագայում հնարավորություն կունենանք արդեն քննարկել աշխատանքային ծրագրեր»,- նշել է Իգոր Շեխելևը: 

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46