Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Թողարկվել են հայկական նոր հուշադրամներ
27/02/2015 20:08
Կիսվել

Թողարկվել են հայկական նոր հուշադրամներ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները:

«ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և «1000 դրամ», իսկ շրջագծով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովակիմ Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի ձախ մասը և ճեմարանի հուշամեդալը: Շրջագծով` «200-ամյակ, Լազարյան ճեմարանի հիմնադրում» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Տրամագիծը՝ 40,0 մմ

Քաշը՝ 33,6 գ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ),  երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide». Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:  

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Տրամագիծը՝ 50,0 մմ

Քաշը՝ 67,2 գ

Որակը՝ սովորական (հնաձև)

Դրամաշուրթը՝ հարթ

Տպաքանակը՝ 1000 հատ

Էսքիզների հեղինակներ` Սուրեն Սիմոնյան և Արամ Ուռուտյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, ներքևում՝ «100 դրամ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2015» մակագրություններն են: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Փ. Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից դրվագ և նրա ինքնադիմանկարից դրվագ: Մակագրություններն են՝ «Փանոս Թերլեմեզյան 1865-1941», «150 ամյակ»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 28,28 գ

Չափը՝ 28,0×40,0 մմ

Որակը՝ լավացված

Դրամաշուրթը՝ հարթ

Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

«ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է  Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Republic of Armenia», «1000 դրամ», «2015»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կանգնեցված Անդրանիկի հուշարձանը, Մակագրություններն են`  «Անդրանիկ Օզանյան», «Ես պայքարել եմ մի բանի` իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար», «1865-1927», «150 ամյակ»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Տրամագիծը՝ 40,0 մմ

Քաշը՝ 33,6 գ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64