Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Բանկերում վարկերի համախառն ծավալը կազմում է շուրջ 2 տրիլիոն 134 մլրդ ՀՀ դրամ
09/03/2015 21:56
Կիսվել

Բանկերում վարկերի համախառն ծավալը կազմում է շուրջ 2 տրիլիոն 134 մլրդ ՀՀ դրամ

Հունվար ամսվա վերջի դրությամբ հայաստնյան առևտրային բանկերի կողմից բնակչությանը և տնտեսության տարբեր ոլորտներին տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 2 տրիլիոն 134 մլրդ 094 մլն ՀՀ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս վարկերի կեսից ավելին կազմել են արտարժութային վարկերը՝ շուրջ 1,4 տրիլիոն ՀՀ դրամ:

Հունվարին, դեկտեմբեր ամսվա համեմատ, բանկերում վարկերի համախառն ծավալը կրճատվել է մոտ 3%-ով: Բանկերը կրճատել են ինչպես արտարժութային վարկերի, այնպես էլ ՀՀ դրամով տրամադրվող վարկերի ծավալները:

Նշենք, որ հունվար ամսվա վերջի դրությամբ բանկերում ՀՀ դրամով վարկերի համախառն ծավալը կազմել էր շուրջ 710 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կենտրոնական բանկը հրապարակել էր Հայաստանի ֆինանսական համակարգում գործող ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները 2015 թվականի առաջին ամիսների համար կանխատեսում են, որ կշարունակվեն բոլոր վարկատեսակների ընթացակարգերի խստացման գործընթացները: Սպասվում է պահանջարկի փոքր-ինչ աճ բիզնեսին տրամադրվող և սպառողական վարկերի նկատմամբ, իսկ հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը կմնա անփոփոխ:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29