Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 393.50+0.00
EUR BUY - 423.50+1.00 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 70.37-1.21 WTI - 66.69-1.52
COMEX:  GOLD - 3044.90+0.81 SILVER - 34.72+0.46
COMEX:  PLATINUM - 1017.90-1.30
LME:  ALUMINIUM - 2654.50-1.21 COPPER - 9904.50+0.44
LME:  NICKEL - 16249.00-1.10 TIN - 35240.00+0.15
LME:  LEAD - 2094.50+0.58 ZINC - 2963.00+0.17
FOREX:  USD/JPY - 149.38-0.18 EUR/GBP - 1.0933+0.22
FOREX:  EUR/USD - 1.0933+0.22 GBP/USD - 1.2989+0.12
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41581.31-0.62 NASDAQ - 17504.12-1.71
STOCKS US: S&P 500 - 5614.66-1.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 37751.88-0.25 TOPIX - 2795.96+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24771.14+0.12 SSEC - 3426.43-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8705.23+0.29 CAC40 - 8114.57+0.50
STOCKS EUR:  DAX - 23380.70+0.98
19/03/2025  CBA:  USD - 391.57+0.01 GBP - 507.67-1.01
19/03/2025  CBA:  EURO - 426.77-1.44
19/03/2025  CBA:  GOLD - 38093.00+370.00 SILVER - 429.11+3.98
Alcoa-ն 1,5 մլրդ դոլարով ձեռք է բերում տիտան արտադրող RTI International Metals ընկերությունը
10/03/2015 12:50
Կիսվել

Alcoa-ն 1,5 մլրդ դոլարով ձեռք է բերում տիտան արտադրող RTI International Metals ընկերությունը

Ամերիկյան Alcoa Inc.ալյումինային հսկան 1,5 մլրդ դոլարով ձեռք կբերի տիտան արտադրող ամերիկյան առաջատար RTI International Metals ընկերությունը: Այս մասին հայտնում է Alcoa-ի պաշտոնական կայքը:

Գործարքի համաձայն` RTI International Metals-ի բաժնետերերը RTI-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանան Alcoa-ի 2,8315 բաժնետոմս, ինչը կազմում է 41 դոլար` RTI մեկ բաժնետոմսի դիմաց:

«Տիտանի արտադրության ոլորտում առաջատար ընկերության ձեռքբերմամբ` Alcoa-ն արագացնում է հավելյալ արժեքի աճը»,- նշել է Alcoa-ի գլխավոր տնօրեն Կլաուս Քլայնֆելդը: Սրանով ընկերությունը կընդլայնի ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում ունեցած պորտֆելը, եզրակացնում են փորձագետները: Ի դեպ, Alcoa-ի կանխատեսումներով` մինչև 2019թ. ավիատիեզերաշինական ոլորտի համաշխարհային աճը կկազմի տարեկան 5-6%:

1886-ին հիմնադրված Alcoa ընկերությունը համարվում է առաջնային ալյումինի և դրանից պատրաստված իրերի խոշորագույն արտադրողներից: Alcoa-ն գործում է աշխարհի 30 երկրներում, որտեղ զբաղված է մոտ 59 հազար մարդ:

Իսկ ամերիկյան RTI International Metals ընկերությունը հիմնադրվել է 1950-ին: Կենտրոնակայանը Պիտսբուրգում է: Աշխատակիցների թիվը հազիվ գերազանցում է 1,3 հազարը:

19/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.57
+0.01
Եվրո (EUR)
426.77
-1.44
Ռուբլի (RUR)
4.70
-0.07
Լարի (GEL)
141.11
+0.43
38093.00
+370.00
Արծաթ
429.11
+3.98