
Երևանի դպրոցների գույքը կփոխանցվի համայնքների դպրոցներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նկատելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին, ինչը կառավարությունն ընդունել է: