Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2014թ.-ին ապահովագրական ընկերություններն ապահովել են 1.9 մլրդ դրամի զուտ շահույթ
10/03/2015 22:28
Կիսվել

2014թ.-ին ապահովագրական ընկերություններն ապահովել են 1.9 մլրդ դրամի զուտ շահույթ

2014 թվականի վերջի դրությամբ Հայաստանի տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա են ունեցել 8 ապահովագրական ընկերություններ: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ 2014 թվականի վերջին երեք ամսում ապահովագրական ընկերությունների ակտիվները նվազել են 8.1%-ով(12-ամսյա նվազումը՝ 13.2%) և տարվա վերջի դրությամբ կազմել են 43.4 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 3.1%-ով (12-ամսյա նվազումը՝ 18.7%) և կազմել 27.7 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալը նվազել է 0.2%-ով (12-ամսյա նվազումը՝ 1.3%) և կազմել 15.8 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (32.7%), պետական արժեթղթերը (20.4%) և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (12.7%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (39.1%) և պահանջների պահուստները (12.8%):

2014 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների՝ վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 1.9 մլրդ դրամ:

Հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 30.1 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները՝ 3.6 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 12.0%-ը: Միևնույն ժամանակ, հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը 22.1 մլրդ դրամ է, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումներինը՝ 6.6 մլրդ դրամ կամ ապահովագրական հատուցումների 29.7%-ը:

Տարվա վերջի դրությամբ  ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 594.9 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարները կազմել են 9.5 տրլն դրամ:

Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 3.3 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 34.1%-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12