Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ
11/03/2015 15:30
Կիսվել

Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը և տնտեսագիտական վարչության պետ Արթուր Թամազյանը, ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով գտնվում են Կոնեկտիկուտ (ԱՄՆ) նահանգի Հարթֆորդ քաղաքում: Այցի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այսօր այցելել է Կոնեկտիկուտ նահանգի օրենսդիր մարմին: Այցելության ընթացքում պատվիրակության անդամներին ամերիկացի գործընկերները ներկայացրել են օրենսդիր մարմնի շենքի պատմությունը, ծանոթացրել հանձնաժողովների աշխատանքին: Նրանք այցելել են նաև բյուջետային և իրավաբանական գրասենյակներ, որտեղ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների բազմաթիվ հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Պատվիրակությունը մասնավորապես ծանոթացել է Կոնեկտիկուտ նահանգում օրենսդրության նախագծման, նախագծերի պատրաստման և դրանց ընդունման կանոններին, բյուջեի ընդունման կարգին և բյուջեի վերլուծության մանրամասներին: Պատվիրակության անդամները մասնակցել են նաև խորհրդարանական լսումների:

Ի պատիվ հայկական պատվիրակության` այս շաբաթվա ընթացքում ՀՀ պետական դրոշը կծածանվի նահանգային օրենսդիր մարմնի հիմնական շենքի վրա:

Այցելությունը շարունակվում է. առաջիկա օրերին պատվիրակությունը մանրամասնորեն կծանոթանա նահանգի օրենսդիր մարմնի մյուս գործառնություններին:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29