Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
17/03/2015 18:05
Կիսվել

Ամփոփվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՏԿ և ԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: 

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դրամ, որն ուղղվել է հիմնականում դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը և ավելի հրատապ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը: ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման երկրորդ՝ 2015-2018 թվականների քառամյա ծրագրերը: 

2014թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115.34 մլրդ դրամի դիմաց կազմել են 113.98 մլրդ, (կատարողականը` 98,8%): 2013 թվականի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով կամ 8.34 մլրդ դրամով: Նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից փոխհատուցվել են նվազագույն աշխատավարձի շեմի և էլեկտրաէնեգիայի սակագների բարձրացմամբ պայմանավորված համայնքների լրացուցիչ ծախսերը: Դրանց փոխհատուցումը նախատաեսված է նաև 2015 թվականին: Բացի այդ, ՀՀ կառավարությունը փոխհատուցել է ՀՀ համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների գումարների վճարմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը:

Զեկուցվել է, որ 2014 թ. շարունակվել է համայնքների խոշորացման գործընթացը, մասնավորապես, 2014 թվականի ընթացքում մշակվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծային փաթեթը, որը քննարկվել է նաև Եվրոպայի Խորհրդի փորձագետների հետ: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ մարզերում վարչական հսկողություն է իրականացվել 232 համայնքում: Նախարարության կողմից հսկողություն է սահմանվել արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված աշխատանքների նկատմամբ:

Արտակարգ իրավիճակների բնագավառում պլանավորվել, կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ ուսումնավարժություններ և վարժանքներ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները նախորդ տարվա ընթացքում իրականացրել են 16 հազար 319 ելք, իսկ հրդեհների մարման նպատակով՝ 6 հազար 202 ելք: Հիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 2 հազար 961 օբյեկտ:

Աշխատանքներ են տարվել ՀՀ մարզերի սահմանամերձ համայնքներում հրշեջ հենակետերի ստեղծման, ինչպես նաև կապի և ազդարարման համակարգերի արդիականացման, անխափան կապի կազմակերպման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Բացվել են Լոռու մարզային փրկարարական վարչության և ԼՂՀ կառավարության առընթեր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնները: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվել է հանրապետությունում տեղակայված հակակարկտային կայանները մեկ կենտրոնից կառավարման միասնական համակարգը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և նախարարության միջև ստորագրվել է արձանագրություն` սողանքային աղետի կառավարման վերաբերյալ և օգոստոսից մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը: Շարունակվել են ՀՀ տարածքում հայ-ռուսական համատեղ հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Երկրաշարժերի Ազգային կատալոգը համալրվել է 526 երկրաշարժերի տվյալներով: Իրականացվել են 221 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատման աշխատանքներ:

2014 թվականի ընթացքում` «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1 մլն 349 հազար 602 զանգ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ տարածքում գրանցվել է 11 հազար 768 արտակարգ դեպք:

Միգրացիոն բնագավառում հաշվետու ժամանակահատվածում նախտեսված է եղել երկու գերակա ծրագիր, որոնք կատարվել են: Մասնավորապես, ընդունվել է միգրացիայի ոլորտում գործողությունների ազգային ծրագիրը՝ բաղկացած 78 միջոցառումներից, մշակվել են օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ ՀՀ-ից ապաստան խնդրելու գործընթացում կիրառվող նոր ստանդարտներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն հոսքերին, ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորումը կտա իր դրական արդյունքը: Վարչապետը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների դերը երկրի կառավարման գործընթացում, ՏԻՄ-երի հզորացումն ու կայացումը: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ 2015 թվականին ևս ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է նաև իր ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքներին՝ նրանց խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01