Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին
18/03/2015 18:39
Կիսվել

Նախագահն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երևանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Նախագահը «Եվրանեսթ»-ի երևանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների և մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների արտահայտման համար: Նշելով, որ դեռևս 2012թ. Երևանում հյուրընկալվել է «Եվրանեսթ»-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը ևս արդյունավետ կլինի, և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձևերը կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական և արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաև օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երևանյան խորհրդարանական հանդիպումները կարևոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:

Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև այս և այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59