Sony-ի եռամսյակային շահույթը եռապատկվել է
Sony Corporation-ը ներկայացրել է 2014/15 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Ընկերության հաղորդագրությունում ասվում է, որ էլեկտրոնիկայի ճապոնական արտադրողի եռամսյակային զուտ շահույթը նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,4 անգամ` կազմելով 741,9 մլն դոլար:
Մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթն ավելացել է 0,45 դոլարով` կազմելով 0,63 դոլար:
Ճապոնական հսկայի օպերացիոն շահույթը կազմել է 1,50 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրկնապատկվել է:
«Աճը գլխավորապես պայմանավորված է տարադրամի փոխարժեքի բարենպաստ փոփոխություններով, ինչպես նաև բջջային հեռախոսների հատվածում վաճառքների շոշափելի ավելացմամբ»,- նշված է ընկերության հաղորդագրությունում»: