Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Beeline–ի  և «Համազգային վստահություն» խորհրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ ներկայացումը
24/03/2015 15:25
Կիսվել

Beeline–ի և «Համազգային վստահություն» խորհրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ ներկայացումը

Beeline–ի և «Համազգային վստահություն» խորհուրդի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ ներկայացումը։ Ներկայացումը ցուցադրվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո անկացվող միջոցառումների շրջանակում։ 

Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա Գրիգոր Տեր-Ավագյանի նկարների ցուցահանդես-վաճառքը` «Հայաստանը հոգու աչքերով» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ հայ միտքը, հայ մշակույթը, խոսքն ու ձեռագիրը: 

«Որպես հեռահաղորդակության առաջատար օպերատոր` Beeline-ը կարևորում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների աջակցությունը: Մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձություններն առավելագույնս մատչելի կերպով կարող են ներկայացվել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նմանատիպ մշակութային միջոցառումները կնպաստեն երիտասարդների և օտարերկրացիների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և միջազգային ճանաչմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնությունն ուղերձ է քաղաքակիրթ մարդկությանը՝ Կոմիտասի միջոցով և Կոմիտասի շուրթերից. այդ ո՞ր  քարեղեն ուղեղն է ասել, որ մենք պիտի մեռնենք … մենք պիտի ապրենք … »,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

Նշենք, որ «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտի 30-ին ժ. 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում: Ֆիլմը կցուցադրվի նաև Վրաստանում, Ռուսաստանում և Լիբանանում:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16