Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 10.5%
24/03/2015 22:05
Կիսվել

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 10.5%

Մարտի 24-ի նիստում Կենտրոնական Բանկի (ԿԲ) խորհուրդը որոշեց իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: Այս մասին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ 2015թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4%:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

Արտաքին հատվածում վերջին զարգացումները  հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոգոտու և թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ տնտեսությունում հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերում սպասվածից բարձր աճով: Մյուս կողմից, նախորդ տարեվերջի զարգացումներով պայմանավորված, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաների լարվածությունը թուլացել է, որի հիման վրա էլ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցումը՝ իջեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և վերականգնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքից դրա բնականոն՝ 1.5 տոկոսային կետով հեռացվածությունը:

Միաժամանակ, մարտի 1-ից ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը, որն, առաջին եռամսյակում իրականացված մակրոպրուդենցիալ այլ միջոցառումների հետ մեկտեղ, էականորեն չեզոքացրել է նախորդ տարվա վերջին պարտադիր պահուստավորման խստացման ազդեցությունը: Դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում է և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6