Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին
25/03/2015 12:30
Կիսվել

Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են 119 ավագ և 51 հիմնական դպրոցների թիմերը: Օլիմպիադայի հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են նաև դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի տարածքային փուլի հաղթող դպրոցները: 

Օլիմպիադայի երևանյան մասնակիցներին պարգևներ են հանձնել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Ներկաներին ուղղված խոսքում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն առանձնակի կարևորել է շախմատի մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրային քաղաքականությունը:

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կյանքի կոչված շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրն իսկապես կարևոր է ու հաջողված, և այսօր մենք հպարտությամբ փաստում ենք, որ Երևանի 12 վարչական շրջաններից 9-ում անվճար հիմունքներով գործում են շախմատի դպրոցներ, ինչի արդյունքում է նաև տարեցտարի ավելանում շախմատի տարբեր մրցաշարերին երևանյան մասնակիցների թիվը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը: 

Շախմատի 9-րդ օլիմպիադայի տարածքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 216 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 16-ը: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85