Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամը սկսել են ՀՀ մարզերում անվճար ակնաբուժական ծառայությունների 2015 թ. ծրագիրը
26/03/2015 15:58
Կիսվել

Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամը սկսել են ՀՀ մարզերում անվճար ակնաբուժական ծառայությունների 2015 թ. ծրագիրը

Այսօր Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) հայտարարեցին «Լույս հայի աչքերին» նախագծի 2015թ.-ի ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում Կոտայքի, իսկ այնուհետև Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակիչները կարող են օգտվել անվճար ակնաբուժական ծառայություններից: Նշված մարզերի բնակիչները նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց, որտեղ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և այլ առաջատար կենտրոնների մասնագետներից կազմված ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ, վիրահատություններ և լազերային բուժումներ:

2015 թվականին Orange Հիմնադրամը ծրագրին հատկացրել է 26 մլն դրամ: Տարվա ընթացքում նախատեսվում է հետազոտել շուրջ 16,500 մեծահասակաների և երեխաների և տրամադրել ավելի քան 1,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,100 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում երեխաների համար կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

«Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շնորհիվ այս համագործակցության և նորարար շարժական աչքի հիվանդանոցի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 67,000 մարդ արդեն հասցրել է օգտվել անվճար որակյալ ակնաբուժական ծառայություններից  Հայաստանի բոլոր մարզերում: Հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ այն իսկապես շոշափելիորեն փոխում է մարզերի բնակիչների և նրանց ընտանիքների կյանքը՝ մասնավորապես նրանց հնարավորություն տալով անվճար օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններւց, որոնք այլ կերպ հասանելի չէինն լինի սոցիալապես խոցելի բնակիչներին և ընտանիքներին», – ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն է, որտեղ այն կկայանի մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը, իսկ այնուհետև կուղևորվի Աբովյան (ապրիլի 6-18) և Հրազդան (ապրիլի 20-ից մայիսի 8-ը) քաղաքներ: Կոտայքի մարզի բնակիչներն արդեն անցել են աչքի անվճար հետազոտություն տեղի ակնաբույժների կողմից:

«Այս տարի ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ Աչքի շարժական հիվանդանոցը կայցելի չորս մարզեր:  Աշխատանքները սկսվում են Կոտայքի մարզից և շարունակվելու են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում:   Այս տարի ևս մենք սկսում ենք ծրագիրը ոգևորությամբ և ակնաբուժական ծառայությունների միջոցով մարդկանց կյանքեր փոխելու պատրաստակամությամբ:  «Լույս հայի աչքերին» ծրագրի շարունակական իրականացումը հնարավոր է դառնում այնպիսի գործընկերների շնորհիվ, ինչպիսին Orange Հիմնադրամն է », – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2011 թվականից ի վեր հետազոտվել է ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59