Աուտիզմի խնդրի իրազեկման նպատակով լուսավորվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ապրիլի 2-ին կապույտ լուսարձակներով լուսավորվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածը:
Հարկ է նշել, որ աուտիզմի խնդրի իրազեկմանը միացած երկրների պետական և մասնավոր տարբեր կառույցներ ամեն տարի այս օրը հանդես են գալիս տարաբնույթ միջոցառումներով, որոնց շարքում ամենատպավորիչը, թերևս, ճարտարապետական կամ մշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները կապույտ լույսով լուսավորելն է: