Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Երևանի Կոնյակի Գործարանի տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանը
03/04/2015 16:39
Կիսվել

Երևանի Կոնյակի Գործարանի տնօրեն է նշանակվել Արա Գրիգորյանը

Ս.թ. հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար անձնակազմում կկարատվեն փոփոխություններ:

Հաշվի առնելով, որ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը որոշում է կայացրել իր կարիերայի հետագա զարգացումը շարունակել Պեռնո Ռիկար (Pernod Ricard) Խմբից դուրս, ԵԿԳ բարձրագույն ղեկավար կառուցվածքը կլինի հետևյալը.   

2015թ. հուլիսի 1-ից ներկայումս Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը, կստանձնի նաև Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը: 

Նույն օրվանից ներկայումս ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ Իգնատ Առաքելյանը կստանձնի ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը: 

Արա Գրիգորյանը ծնվել է 1963 թ.: Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Երևանի կոնյակի գործարանում իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1989 թ. և զբաղեցրել է ԵԿԳ վաճառքների ու շուկայավարության ոլորտի տարբեր պաշտոններ: 2001թ. հունվարից մինչև 2009 թ. հունվարի 1-ը Արա Գրիգորյանը ղեկավարել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի և Պեռնո Ռիկար Մինսկի գրասենյակները: 2009 թ. հունվարից մինչև 2013 թ. դեկտեմբերը զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը:

Իգնատ Առաքելյանը ծնվել է 1972 թ.: Ավարտել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իգնատ Առաքելյանը իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998թ.-ին`  զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006թ.-ին նա նշանակվել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում: 2009թ.-ից Իգնատը Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն է:

Երևանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83