Հայաստանում կաթի արտադրությունն ավելացել է 12%-ով
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 12.1%-ով և կազմել 51.1 մլն լիտր:
Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 2 անգամ և կազմել 972.8 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ` կազմելով 970.2 տոննա:
Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամսում ավելացել են շուրջ 17%-ով և կազմել 145 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 1.7 %-ով և կազմել 1.949 տոննա: