Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի
08/04/2015 14:55
Կիսվել

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի

Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր

Ապրիլի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր:

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագիրն իրականացվելու է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»  ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ» ենթակայանների հիմնանորոգմանը՝ ի նպաստ էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդմանը: Նախապատրաստվելու է նաև նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը: ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով. վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Իսկ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագիրը, որի նպատակն է բարելավել համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքի որակն և հասանելիությունը, բաղկացած է 3 մասից: Այն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակելուն, ինչպես օրինակ՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայություններ ապահովող հիմնական սոցիալական ենթակառուցվածքների կառուցում, վերանորոգում, հիմնանորոգում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում և այլն: Ծրագրով նախատեսվում է նաև օժանդակություն ցուցաբերել միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին՝ աջակցելով ՀՀ տարածքային բարեփոխումներին՝ զարգացման նորարարական նախաձեռնությունների (ենթածրագրերի) իրականացման միջոցով, որոնցում ներգրավված են երկու կամ ավելի համայնքներ: Ծրագիրը կնպաստի նաև ինստիտուցիոնալ հզորացմանը և տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից 14.5 տարին` արտոնյալ:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59