
Նախագահը Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այնուհետեւ ՀՀ Նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերդառնա Հայաստան: