Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում կհիմնվի նոր պուրակ
13/04/2015 17:30
Կիսվել

Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում կհիմնվի նոր պուրակ

Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը: 

«Շուրջ 1 հեկտար այս տարածքում, որտեղ իրականացրեցինք ծառատունկը, համոզված եմ, որ մի քանի տարի անց կդառնա մայրաքաղաքի հերթական գեղեցիկ պուրակներից մեկը: Կարծում եմ էսքիզները նայելով՝ դուք նույնպես որոշակի պատկերացում կազմեցիք, թե ինչպիսի հանգստի գոտի կդառնա այս վայրը: Ընդհանրապես, սա մեր որդեգրած քաղաքականության համատեքստում է, և մենք, ինչպես և խոստացել էինք, շարունակաբար ավելացնելու ենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Որպես ծրագրային առաջնահերթություն՝ կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ, ինչպես նշել է քաղաքապետը, զգալի աշխատանքներ են տարվել: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Երևանում տնկվել է ավելի քան 127 հազար ծառ և թուփ: Եվս 30 հազար ծառ և 8000-ից ավելի թուփ էլ կտնկվի այս տարվա գարնանային ծառատունկի շրջանակում: Ի դեպ, մինչև ապրիլի 26-ը կտնկվի նաև շուրջ 20 հազար վարդի թուփ:

«Ծառատունկ իրականացնելուց բացի, շատ կարևոր է նաև տնկիների խնամքը: Համոզված եմ՝ նկատել եք, որ արդեն մի քանի տարի է, ինչ մենք ծառատունկն իրականացնում ենք բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում ուզում եմ նաև նշել, որ վերջին երկու տարիներին շուրջ 63 կմ ոռոգման նոր ցանց ենք կառուցել: Եվս շուրջ 20 կմ նոր ոռոգման ցանց կկառուցենք այս տարի», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներում ներառված կլինեն նաև մայրաքաղաքի բակային տարածքները: 

Նոր հիմնվող պուրակում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67