Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Բանկից խարդախությամբ հափշտակվել է 450.000 ԱՄՆ դոլար
14/04/2015 22:59
Կիսվել

Բանկից խարդախությամբ հափշտակվել է 450.000 ԱՄՆ դոլար

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ X ընկերություններից մեկի տնօրենն ընկերներին ասել է, որ ցանկանում է բանկից վարկ վերցնել բիզնեսի համար: Ընկերները տնօրենին ծանոթացրել են Ա.Ղուկասյան անուն-ազգանունով մի անձի հետ, ով, վերցնելով X ընկերության համապատասխան փաստաթղթերը, խոստացել է, որ կկազմակերպի վարկավորումը:

Ա.Ղուկասյանը վարկ «դասավորելու համար» նախնական համաձայնության է եկել բանկերից մեկի վարկային մասնագետ Դ.Մաթևոսյանի հետ` խոստանալով դրական արդյունքի դեպքում նրան տրամադրել  40.000 ԱՄՆ դոլար:

Բանկի աշխատակից Դ.Մաթևոսյանը, պայմանավորվածության համաձայն, բանկում առկա վարկառու այլ ընկերության փաստաթղթերը տվել է Ա.Ղուկասյանին, ով դրանք ներկայացրել է բանկ: Նշված փաստաթղթերի հիման վրա բանկը X ընկերության տնօրենին է հանձնել  450.000 ԱՄՆ դոլարը: Վերջինս այդ գումարից վերցրել է 25.000 ԱՄՆ դոլարը` չիմանալով, որ գրավադրված անշարժ գույքը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա,  մնացած գումարը փոխանցել է «միջնորդին»՝ Ա.Ղուկասյանին:

2013 թվականի փետրվարի 27-ին բանկի աշխատակից  Դ.Մաթևոսյանը միջնորդից մեկ այլ անձի միջոցով որպես մասնաբաժին ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 16.360.800 ՀՀ դրամ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում, դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84