Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ 200 000 ԴՐԱՄ ԲՈՆՈՒՍ
28/04/2009 17:43
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ 200 000 ԴՐԱՄ ԲՈՆՈՒՍ

2009թ.-ի հունվարից հանրապետությունում ՀԴՄ  կտրոններով իրականացվող վիճակահանության անցկաց- ման և պարգևավճարների տրամադրման գործընթացը կատարելագործելու, պարգևավճար ստացող քաղաքացի- ների թիվն ավելացնելու նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ապրիլի մեկից սկսած, իրենց կատարած գնումների գումարի որոշակի տոկոս պետբյուջեից կարող  են  ետ ստանալ նաև վիճակահանության արդյունքում չշահած  կտրոններ ունեցող քաղաքացիները: Այս մասին լրագրողներին  պարզաբանումներ է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով,  չշահած ՀԴՄ կտրոնների  որոշակի խմբաքա- նակների համար բոնուսը  հաշվարկվում  է  դրանցում արտացոլված գնումների հանրագումարի համաձայն:  Քաղաքացիները բոնուս կարող են ստանալ մեկ եռամսյակի ընթացքում` ապահովելով նվազագույնը 50 և առավելա- գույնը  1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար և առավելագույնը 6մլն դրամ: Կոնկրետ խմբաքանակների և  դրանց համապատասխան գործարքների արժեքի ընդհանուր գումարի դեպքում պարգևավճարներ սահմանվում են սկսած 2500 դրամից մինչև 200 հազար դրամ:   
Ապրիլից սկսած յուրաքանչյուր եռամսյակի վերջում քաղաքա- ցիները վիճակահանությունների արդյունքում չշահած  կտրոն- ների  բնօրինակները մինչ այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային  օրը  պետք է ներկայացնեն  իրենց  հաշվառման  վայրի հարկային տեսչություն` դրանք ստուգելու համար: Հարկային մարմինը  ներկայացված կտրոնները ստուգելուց հետո քաղաքացիներին կտրամադրի  միջնորդագիր, որով հնարավոր կլինի բանկերից ստանալ հաշվարկված բոնուսը: Ի դեպ, ներկայացված խմբաքանակները` հաստատված կարգին չհամապատաս- խանելու դեպքում  վերադարձվում են ներկայացնողին: Ընձեռված այս հնարավորությունից օգտվելու համար, ՊԵԿ նախագահի տեղակալը կոչ է արել  քաղաքացիներին, հետևողական լինել կտրոնների վրա կատարած գնումների ամբողջ գումարը ֆիքսելու հարցում, ինչից էլ կախված է բյուջեից ետ ստացվող նրանց գումարի մեծությունը: 
Արմեն Ալավերդյանը լրագրողներին ներկայացրել է նաև վիճահանության արդյունքում արձանագրված շահումների ընդհանուր պատկերը: Ըստ այդմ,  փետրվարի համեմատ ավելացել է ինչպես ընդհանուր առմամբ շահողների, այնպես էլ մեծ շահումների  թիվը:  Այսպես, եթե  փետրվարին շահել էր 1108 քաղաքացի, որոնցից 74-ը` 20 հազար դրամ, 5-ը` 50 հազար դրամ, ապա մարտի 28-ի դրությամբ արդեն իրենց շահումները ստացել է 1 168 քաղաքացի, որոնցից  191-ը` 20 հազար և 28-ը` 50 հազար դրամ:  Ընդհանուր առմամբ, հունվարից մինչ այսօր, ՀԴՄ վիճակահանության արդյունքում շահել է 3 741 քաղաքացի. 396-ը` 20 հազար, 41-ը` 50 հազար և 5-ը` 500 հազար դրամ: 5մլն դրամի շահում դեռևս չի եղել:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69