Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին
20/04/2015 15:30
Կիսվել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն և հայկական ծիրանափող:

Միջոցառմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը` նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն և հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով` քրիստոնյա:

Ապրիլյան իրադարձություններից ընդամենը մեկ ամիս անց` մայիսի 24-ին, Անտանտի երկրները Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործությունը որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Սա խոսում է այն մասին, որ դեռևս 100 տարի առաջ առաջադեմ մարդկությունը գիտակցել է կատարվածի ողջ լրջությունը: Մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը:

Կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, այլև առաջադեմ մարդկության հետ մեկտեղ պայքարենք` հասնելու Ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջև»:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6