Պաշտոնական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան
28/04/2015 10:45
Կիսվել

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան

Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ջերմուկի ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով պատգամավորներին, նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց վերաբերյալ արձագանքները ցույց են տվել, որ Ցեղասպանության երեւույթի ընկալումն ու գնահատականները թեւակոխում են վճռական փուլ, եւ պետք է ողջ ազգը լինի միասնական ու հաստատակամ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ միասնական լինելու պարագայում կարելի է հասնել մեծ ձեռքբերումների եւ ունենալ մեծ ակնկալիքներ: Խորհրդարանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին, քաղաքացիներին, կամավորներին, կազմակերպություններին, ու ծառայություններին, որոնց համատեղ ջանքերի եւ գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով եւ կազմակերպվածությամբ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Կառավարությունն առաջարկում է ներդնել հաշտարարության ինստիտուտ:

Նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել հաշտարարության ինստիտուտ, որը բացակայում է մեր երկրի իրավական համակարգում: Ըստ հիմնավորման՝ հաշտարարության ինստիտուտն առավել հեռանկարային է վեճերի՝ արտադատական կարգով լուծման ինստիտուտներից:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ հանձնաժողովը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում հաշտարարության ինստիտուտ ներդրված չէ եւ դատական համակարգը ծանրաբեռնված է, փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:

Մհեր Շահգելդյանն անդրադարձել է քաղաքական եւ իրավական ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումներին: Նա կարեւորել է առաջարկվող ինստիտուտի ձեւավորումը եւ զարգացումը: Թեւան Պողոսյանը կարեւորել է նոր ստեղծվելիք ինստիտուտի հանդեպ հանրության վստահության ձեւավորումը եւ իրազեկման խնդիրը: Դեմ չլինելով հաշտարարի գրասենյակի ստեղծման գաղափարին՝ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը պետք է համալիր լուծման համատեքստում դիտարկել, եւ այս փուլում ԲՀԿ-ն ձեռնպահ է մնալու հաշտարարի գրասենյակի կիրառման հարցում: Կարեւորելով հաշտարարության ինստիտուտի դերը՝ Հովհաննես Մարգարյանը որոշ մտահոգություններ է արտահայտել ինստիտուտի գործունեությունից հետո ստեղծվելիք խնդիրների վերաբերյալ: Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ ուշադրություն պետք է դարձվի հաշտարարի մասնագիտությանը. այս հարցում առաջնություն պետք է տրվի իրավաբանական կրթությանը: Նրա խոսքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի քաղաքացիների համար կարեւորվի այս ինստիտուտը: Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ՝ դրական նախաձեռնություն է, որն անգամ ուշացած է: Նա առաջարկում է վարչական վարույթում եւս ներդնել այս ինստիտուտը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ քննարկվող խնդիրը դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարեւոր հարցերից է: Նա նշել է, որ առաջարկվում է արտադատական մեխանիզմ, որը միջազգային պրակտիկայում արդյունավետ գործում է եւ հնարավորություն է տալիս կողմերին լուծել վեճերը: Խմբակցության ներկայացուցիչը կողմ է կառավարության նախաձեռնությանը եւ հորդորել է գործընկերներին առաջարկներ ներկայացնել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է դատական համակարգի անկախության խնդիրների, հաշտարարի մասնագիտական որակավորման անհրաժեշտության եւ չափորոշիչների սահմանման մասին: Նա կարծիք է հայտնել, որ կառավարության առաջարկած գաղափարը դրական է, սակայն լրջագույն ռիսկեր է պարունակում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը կքվեարկի ձեռնպահ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հովհաննես Սահակյանը: Նա հիշեցրել է, որ հաշտարարության ինստիտուտը գործելու է կամավորության սկզբունքի հիման վրա: Օրենքի նախագծի հիմնական նպատակը դատարանների եւ դատավորների ծանրաբեռվածության նվազեցումն է ու քննվող գործի ժամանակի կրճատումը: Պարոն Սահակյանի համոզմամբ՝ սխալ է հաշտարարության ինստիտուտը կապել արդարադատության համակարգում առկա անարդարությունների հետ. ինստիտուտի ստեղծումը իրականացվում է դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Խմբակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ բոլորի կողմից ընդունելի գաղափար է առաջարկվում ներդնել: Հովհաննես Սահակյանն իր խոսքում նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագիծն առաջարկների հիման վրա կլրամշակվի:

Եզրափակիչ ելույթներում Էդմոն Մարուքյանը եւ Արսեն Մկրտչյանը պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների մտահոգությունների վերաբերյալ: Նրանք եւս մեկ անգամ ընդգծել են, որ օրենքի նախագիծն ուղղված է շուկայի ազատականացմանը եւ վերաբերում է վեճերի արագ լուծման ընթացակարգերին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչեւ 2014 թվականի զորակոչը: Այսինքն, ինչպես ասել է ՀՀ սփյուռքի նախարարը, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երիտասարդները, ում 27-տարին լրացել է, կարող են վերադառնալ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական հետախուզումից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտան•ության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների կարծիքները տարբեր են եղել, մասնավորապես, առաջարկ է եղել իրականացնել լրացուցիչ քննարկումներ: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կքննարկի առաջարկված մոտեցումները եւ կփորձի գտնել խնդրի լուծման այլ եղանակ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է հնչած որոշ կարծիքների եւ տեղեկացրել, որ որեւէ երեխա շինծու բժշկական տեղեկանքներ չի ստանում բուժհաստատություններից՝ հետագայում զինծառայությունից խուսափելու նպատակով: Հեղինե Բիշարյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ. նա նպատակահարմար է համարել քննարկել սահմանված վճարի բարձրացման հարցը: Գա•իկ Ջհանգիրյանն ընդհանրապես անարդյունավետ է համարել քննարկվող օրենքը: Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է ոլորտում առկա խնդիրները եւ առաջարկել քննարկել դրանք: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է օրենքի ընդունման նախադրյալներին, խոսել ձեւավորված աշխատանքային խմբի ծրագրերից: Նա տեղեկացրել է, որ այս թեմայով նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ: Մհեր Շահ•ելդյանն անդրադարձել է խնդրի կարգավորման մեխանիզմներին եւ գործընկերներին առաջարկել ներկայացնել դրանք, եթե կան: Ըստ նրա, սա խնդրի լուծման դեռեւս միակ տարբերակն է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու քննարկվող նախագծին, թեեւ կարծում են, որ սա իրավիճակային լուծում է, ելք՝ ստեղծված իրավիճակից: Ըստ նրա՝ խնդիրը հիմնավոր կարգավորման կարիք ունի: Ռուբիկ Հակոբյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ եւ պայմանագրային բանակ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչած մտահոգություններին եւ տվեց պարզաբանումներ: Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի այսօր:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9