Պաշտոնական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր
30/04/2015 13:14
Կիսվել

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանագապետի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:

Համագործակցության ծրագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

«Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ: Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ:

«Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար: Համոզված եմ նաև, որ այսօր մեր կողմից ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս մենք կունենանք շոշափելի հաջողություններ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95