Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2014թ. IV եռամսյակ
30/04/2015 20:55
Կիսվել

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2014թ. IV եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Ինտերնետ բաժանորդների թվով առաջատար շարունակում է մնալ Beeline ընկերությունը: 2014թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 150 356, ինչը 2014թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 1 775-ով, իսկ  2013թ.-ի վերջի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 9 452-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 44 128, ինչը 2014թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 766-ով, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 10 962-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2014թ.-ի վերջին կազմել է 314 938: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 14-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 18 657:

2014թ.-ի վերջի դրությամբ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 130 725: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 14 444-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ աճը կազմել է 24 079: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 255 381: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երրորդ եռամսյակի համադրելի ցուցանիշից ցածր է 1 530-ով, իսկ 2013թ.-ի վերջի համեմատ արձանագրվել է աճ՝ 815 բաժանորդով:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 82 757: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 934-ով, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 18 107 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 892-ով և կազմել 1 052 398, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 58 753:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա վերջին կազմել է 65 602: 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 576-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12 011:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 26 208: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 4 312-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 18 993-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 3 847, ինչն 2014թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 312-ով, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 501-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299* բաժանորդ: 2013թ.-ի չորրորդ եռամսյակում բաժանորդների թիվը կազմել է 1370:

Arminco-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 376*, իսկ 2013թ.-ի չորրորդ եռամսյակում՝ 258:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 300:

Այսպիսով, 2014թ.-ի վերջի դրությամբ դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 515 600: Ցուցանիշը մոտ 20 100-ով ավելի է քան անցյալ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 40 900-ով ավելի է, քան 2013թ.-ի չորրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը: 

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 37.72% (-1.73 տոկ. կետ), 2. Orange – 25.35% (+1.89), 3. Vivacell-MTS – 16.05% (-0.84), 4. Ucom – 12.73% (+0.01), 5. Rostelecom – 5.08% (+0.66), 6. Interactive – 0.75% (+0.04), 7. ADC – 0.25% (-0.02), 8. Arminco – 0.07% (-0.01), Այլ – 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange – 130 725 (+14 444, 2014թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 82 757 (-934), 3. Beeline – 44 128 (+766): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 50.75% (+2.95 տոկ. կետ,  2014թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 32.12% (-2.26), 3. Beeline – 17.13% (-0.69):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 257 610 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 14 276-ով, իսկ 2013թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 16 934 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS – 1 052 398 (+ 23 892,  2014թ. III եռ. համեմատ), 2. Beeline – 314 938 (-14) , 3. Orange – 255 381 (-1 530): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 64.85% (+0.58), 2. Beeline – 19.41% (-0.27), 3. Orange – 15.74% (-0.31):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 622 717 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 22 348-ով, իսկ 2013թ. տարվա չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 78 225 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 37.22% (+0.88 տոկ. կետ, 2014թ. III եռ. համեմատ), 2. Ucom – 27.50% (-1.90), 3. Orange – 14.02% (+0.44), 4. Rostelecom – 12.24% (+0.89), 5. Vivacell-MTS – 5.69% (-0.16), 6. Interactive – 0.78 (-0.08), 7. ADC – 0.48%  (-0.07), 8. Arminco – 0.07% (-0.01), 9. Այլ – 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 31.52% (-1.58 տոկ. կետ, 2014թ. III եռ. համեմատ), 2. Ucom – 23.31% (+0.40), 3. Orange – 21.49% (+0.00), 4. Vivacell-MTS – 10.36% (-0.53), 5. Rostelecom – 7.69% (+1.85), 6. ADC – 1.95%  (-0.07), 7. Arminco – 0.97% (-0.03), 8. Interactive – 0.71 (-0.04), 9. Այլ – 2%:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75