Պաշտոնական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Եկամտային հարկի օրենքի փոփոխությունները. Արտագնա աշխատանքի մեկնողները կարող են Եկամտային հարկը վճարել Հայաստանում
06/05/2015 19:24
Կիսվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Եկամտային հարկի օրենքի փոփոխությունները. Արտագնա աշխատանքի մեկնողները կարող են Եկամտային հարկը վճարել Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դրական է գնահատել կառավարության նախաձեռնած քայլերն այս ոլորտում ՝ նշելով, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա տնտեսվարողներին թեթեւացնելու վարչական գործառույթները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթն արմատապես լուծում է տնտեսվարող սուբյեկտների խնդիրները: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, ԲՀԿ խմբակցությունը կողմ է նախաձեռնությանը: Նա խոսել է նաեւ դրոշմապիտակավորման քաղաքականությունից, ստվերի կրճատումից: Հեղինե Բիշարյանը ողջունել է կառավարության նախաձեռնությունը եւ նշել, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է: Իշխան Խաչատրյանի խոսքով՝ վերջապես օրենսդրական լուծում է ստանում որոշ ապրանքատեսակների վաճառքն առանց դրոշմապիտակավորման իրականացնելու հարցը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ նախագծով ժամանակավոր լուծում չի տրվում խնդիրներին: Փոխնախարարն արձագանքել է նաեւ պատգամավորների դիտարկումներին եւ նշել, որ վերադրոշմավորման հնարավորություն է տրվում ինչպես արտադրողներին, այնպես էլ ներմուծողներին:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացման եւ ընդլայնման անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի սերժանտի եւ գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ եւ ջոկի հրամանատար պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտների պաշտոններով, հստակեցվում են վերջիններիս պարտականությունները:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշելով, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթն էապես կնպաստի զինված ուժերում կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա խոսել է նաեւ սպաների պարտականություններից, նշելով, որ այս օրենսդրական նախաձեռնությունն առնչվում է նաեւ այդ հարցին. սպաների որոշ պարտականություններ դրվելու են պայմանագրային հիմունքներով ծառայող արհեստավարժ սերժանտների վրա:

Խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:

ՀՀ զինված ուժերի ստեղծման եւ գործունեության ողջ ժամանակահատվածում որեւէ իրավական ակտով չեն սահմանվել ՀՀ ՊՆ զորամասերի, հոսպիտալային օղակի եւ գործող ռազմաուսումնական հաստատությունների, նախարարության ենթակայությամբ գործող զինվորական թանգարանների, «Եռաբլուր» պանթեոնի, լրատվական ծառայությունների գործունեության իրավական հիմքերը: Արդյունքում, առանց հստակ կազմակերպական-իրավական տեսակի սահմանման եւ, մի շարք դեպքերում` առանց օրենքով պարտադիր պայման հանդիսացող գործունեության լիցենզավորման, ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան գործունեություն, ինչը հակասում է նշված ոլորտները կարգավորող ՀՀ օրենքներին: Միաժամանակ, զինված ուժերի բարեփոխումների արդի պահանջները պարտադրում են հստակեցնել եւ սահմանել զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, նրանց գործունեության իրավական հիմքերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նա նշել է, որ օրինագծերի ընդունումը դրական ազդեցություն կունենա զորամասերի ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ինչպես նաեւ նախարարության համակարգում գործող մշակութային եւ լրատվական հաստատությունների գործունեության վրա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Նշենք, որ փաթեթը համալրվել է 3 օրինագծերով՝ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», որոնք էլ խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցմամբ: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ հաշվի առնելով պատգամավորների մտահոգությունը՝ ԱԺ նախագահը խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ, արդյունքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 5-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջեւ համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կապահովվի նաեւ հանցագործությունների համարժեք որակումը, ինչպես նաեւ զգալի առաջընթաց կարձանագրվի Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների կատարման հարցում:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մայիսի 7-ի արտահերթ նիստում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88