Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Տարոն Մարգարյանը հանդիպել է LG ընկերության ղեկավարության հետ
07/05/2015 10:05
Կիսվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է LG ընկերության ղեկավարության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է LG ընկերության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ Քուք Հուան Չայի գլխավորած պատվիրակության և Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐԱՅ» ընկերության ղեկավարների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Այս մասով իսկապես հաջողված նախաձեռնություններ են իրականացվել, ինչի վկայությունը վերջին տարիներին մայրաքաղաքում մասնավոր հատվածի հետ համատեղ կյանքի կոչված տարբեր ծրագրերն ու նախագծերն են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր մայրաքաղաքում լուրջ բարեփոխումներ են իրականացվում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովելու բոլոր ոլորտների համաչափ զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` LG ընկերության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ Քուք Հուան Չան իր հերթին նկատել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում: Քուք Հուան Չան մասնավորապես նշել է, որ հնարավոր համագործակցություն կարող է ձևավորվել ժամանակակից արտաքին լուսավորության ապահովման ու էլեկտրատրանսպորտի մասով: «Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- նշել է Քուք Հուան Չան:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել իրենց միջոցներով Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐԱՅ» ընկերության հետ համատեղ իրականացնել Երևանի փողոցներից մեկի լուսավորության ծրագիրը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04