
Երեք ամսում «Գրանդ Քենդի» ընկերությունը բյուջե է վճարել 269 մլն դրամի հարկեր և տուրքեր
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում «Գրանդ Քենդի» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 269 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր, որոնց կազմում գերակշռել են առավելապես անուղղակի հարկերը, ներառյալ ԱԱՀ-ն: Արդյունքում, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը հայտնվել է 25-րդ տեղում: Այս մասին վկայում են Պետական Եկամուտների Կոմիտեի հրապարակած տվյալները:
Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով «Գրանդ Քենդի» ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 33-րդն է: Հաշվետու տարում «Գրանդ Քենդի» ընկերությունը մեր երկրի պետական բյուջե է վճարել 3,54 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր:
Գրանդ Քենդի հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2000 թվականին: