Երևանում մեկնարկել է Հայկական առևտրային ցանցի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը
Մայիսի 12-ին` ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, նաև Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ կայացել է ՀԱՑ-ի 4-րդ Գլխավոր Ասամբլեայի նիստի և 2-րդ գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությունը:
Նիստի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի ելույթի տեքստը: