
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են Նախագահի Մամուլի ծառայությունից: