Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Միլիարդատերեր, ովքեր երիտասարդ տարիքում զբաղվել են հաքերությամբ
19/05/2015 21:51
Կիսվել

Միլիարդատերեր, ովքեր երիտասարդ տարիքում զբաղվել են հաքերությամբ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վարկանիշ, որտեղ ներկայացված են «մութ անցյալ» ունեցող միլիարդատերերը: Վարկանիշում ընդգրկվել են գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շատ հայտնի և ազդեցիկ մարդիկ, ովքեր իրենց երիտասարդ տարիներին զբաղվել են հաքերությամբ: Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

Բիլ Գեյթս, կարողությունը՝ 76 մլրդ ԱՄՆ դոլար. Դպրոցական տարիքում Բիլ Գեյթսը «կոտրել է» Computer Center Corporation ընկերության ադմինիստրատորի համակարգչում պահվող կոդավորված ֆայլի գաղտնաբառը և փորձել այնտեղ մուտքագրված ինֆորմացիայի օգտագործման միջոցով համակարգիչներով աշխատելու լրացուցիչ ժամեր ստանալ:

Մարկ Ցուկերբերգ, կարողությունը՝ 28.5 մլրդ ԱՄՆ դոլար. 2004 թվականին, երբ Facebook-ը դեռևս TheFacebook.com  էր, Հարվարդի ուսանող Մարկ Ցուկերբերգը կոտրել էր Crimson խմբագրության երկու լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները:

Փոլ Ալեն, կարողությունը՝  15.9 մլրդ մլրդ ՀՀ դոլար. Փոլ Ալենը, ով Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft ընկերությունը, երիտասարդ տարիներին «փորփրել» և գտել է TOPS 10 օպերացիոն համակարգի ծրագրային կոդը, ինչը օգնել է Գեյթսին հասկանալ, թե ինչպես են աշխատում օպերացիոն համակարգերը:

Յան Կում, կարողությունը՝ 6,8 մլրդ ԱՄՆ դոլար. Յան Կումը Whatsapp-ի հիմնադիրներից մեկն է: Երիտասարդ տարիքում նա եղել է w00w00 հաքերային խմբի անդամ: Նրան բազմաթիվ անգամներ հաջողվել է կոտրել տարբեր ընկերությունների համակարգչային ցանցերը:

Շոն Պարկեր, կարողությունը՝ 6,3 մլրդ ԱՄՆ դոլար. Շոն Պարկերը ևս եղել է w00w00 հաքերային խմբի անդամ:

Ջեք Դորսի, կարողությունը՝ 2,2 մլրդ ԱՄՆ դոլար. Երիտասարդ տարիքում Ջեք Դորսին ցանկացել է աշխատել Dispatch Management Services ընկերությունում, սակայն ընկերության կայքում չգտնելով կոնտակտային տվյալներ, նա կոտրում է կայքը և կապ հաստատել ընկերության պատասխանատուների հետ:

Դրյու Հյուսթոն, կարողությունը՝  1.2 մլրդ ԱՄՆ դոլար. Դրյու Հյուսթոնը Dropbox ծառայության հեղինակն է: Նա բացահայտել է առցանց խաղային համակարգերից մեկի խոցելի տեղերը, ինչի համար էլ նրան անմիջապես աշխատանք են առաջարկել այդ նախագծում:

Սթիվ Ջոբս, կարողությունը՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար. Սթիվ Ջոբսը  և Սթիվ Վոզնիակը մինչ Apple ընկերությունը հիմնադրելը արտադրել են Blue Box կորչվող սարք, որի միջոցով մարդիկ կարողացել են անվճար օգտվել հեռախոսային ծառայություններից: Սթիվ Ջոբսի մահից հետո նրա կարողությունն անցել է կնոջը և ընտանիքի անդամներին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91