Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանը կարևորում է Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համագործակցությունը
20/05/2015 18:13
Կիսվել

Հայաստանը կարևորում է Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համագործակցությունը

Մայիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնին:

Ողջունելով հյուրին, Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է աֆրիկյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ գործակցությունը, և այն Հայաստանի համար   անվանել է հեռանկարային` հաշվի առնելով, որ ՀԱՀ առևտրային ռեժիմների, օրենսդրության և գործարարներին առաջարկվող պայմանների տեսանկյունից աֆրիկյան ամենալիբերալ երկրներից է:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության և սփյուռքի հնարավորությունների մասին: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու քաղաքականությունը, ընդգծել մեր երկրում մարդկային ներուժի հնարավորությունները: Նշելով, որ Հայաստանում զարգացում են ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, զբոսաշրջությունը, Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ նշված բնագավառներում հնարավոր է ծավալել երկկողմ համագործակցություն: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն նա առանձնացրել է ոսկերչության բնագավառը` շեշտելով սակայն, որ հարկավոր է ուսումնասիրել համագործակցության այլ ուղղություններ ևս:

Դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին հակիրճ ներկայացրել է ՀԱՀ ընդհանուր տնտեսական պատկերը, առևտրային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նա նշել է, որ ՀԱՀ ԵՄ հետ ունի ազատ առևտրի ռեժիմ, նաև  աֆրիկյան երկրների մաքսային միության անդամ է, ներկայացված է աշխարհի խոշոր շուկաներում (ԱՄՆ, Չինաստան, ԵՄ) և ներկայումս ցանկանում է ընդլայնվել ԱՊՀ շուկայում: Դեսպանի խոսքերով, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայումս հանդիսանում է մեծ և արագ աճող շուկա, ունի զարգացած հանքարդյունաբերություն, ոսկերչություն և գինեգործություն, լավ   զարգացած ենթակառուցվածքներ:

Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու և զարգացնելու համար դեսպանը կարևորել է գործարարների միջև ուղղակի շփումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխադարձ գործարար այցելություններ կազմակերպելու հարցում:

Որպես համագործակցության սկիզբ, Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է ՀԱՀ գործարարների համար կազմակերպել Հայաստանի տնտեսության վերաբերյալ շնորհանդես:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59