
Հայաստանում կրճատվել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները
Հայաստանում կրճատվել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում մեր երկրում արտադրվել է 2 մլրդ 479.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 8%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 649.0 մլն կՎտ ժամ, փետրվարին՝ 579.6 մլն կՎտ ժամ, մարտին՝ 602.6 մլն կՎտ ժամ, իսկ ապրիլին՝ 648.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 7750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: